26 / Դեկտեմբեր / 2020 : 16-42

«Արևածագին սպասելն է անիմաստ, եթե քո պատուհանն է մրոտված»․ Գագիկ Գինոսյանի նոր հարցազրույցը

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանը։ 

«Տղաները գիտակցաբար դիմավորեցին իրենց կյանքի մայրամուտը, փորձելով իրենց կյանքի մայրամուտով ավետել նոր արևածագ Հայոց աշխարհին։  Եվ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի եկող տարին այն ամենը ափսոսանքը, ցավը ինչու ոչ նաև հոգևոր աղբը, որը կուտակվել է Հայաստանում, պետք է մեր ձեռքով սրբվի,  մաքրվի հայոց աշխարհից, հոգևոր աշխարհից։

Արևածագին սպասելն է անիմաստ, եթո քո պատուհանն է մրոտված։

Հիմա մեր հոգու պատուհանի մուրը պետք է մաքրենք, որ արև ծագի հայոց աշխարհում»,- հաղորդման ընթացքում իր խոսքում նշեց Գագիկ Գինոսյանը։

Գինոսյանը հաղորդման ընթացքում նաև անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին և շատ կարևոր հարցերի։

Հաղորդման հեղինակ և վարող Անուշ Զոհրաբյան։

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 29292անգամ
Վերջին լուրեր