Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Դեկտեմբեր / 2020 : 11-35

«Բժիշկներին ցանկանում եմ, որ երբեք չհայտնվեն էքստրեմալ իրավիճակներում և բուժեն ո՛չ թե պատերազմից տուժած զինվորների, այլև՝ սովորական հիվանդների». «Արմենիա» ԲԿ-ի Անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժիշկ Վիրաբ Աղաբեկյան

Պատերազմն ավարտվել է, բայց ոչ բժիշկների համար: Բժիշկներն այսօր էլ դեռ լծված են   վիրահատարաններում և հիվանդանոցներում դիմադրող զինվորների հանդեպ իրենց մասնագիտական պարտքը կատարելու գործին:

«Արմենիա» ԲԿ-ի Անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժիշկ Վիրաբ Աղաբեկյանի խոսքերով՝ մինչ պատերազմն էր դեռ առողջապահական ոլորտը հայտնվել ծանրագույն վիճակում:   Պատերազմը սկսվելուց հետո այդ  ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ կրկնապատկվեց, սակայն ինչպես հավաստում է Վիրաբ Աղաբեկյանը՝   ի շնորհիվ բուժաշխատողների նվիրվածության և հերոսական կամքի՝ առողջապահական համակարգը կարողացավ դիմակայել:

Մանրամասները՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Դեկտեմբեր / 2020 : 11-35
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 47997անգամ
Վերջին լուրեր