Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2020 : 10-54

Ինչպես պատրաստել ախորժելի հավ

 

Հավ «40 պճեղ սխտորը» (Poulet aux 40 gousses d’ail) Պրովանսի դասական խոհանոցի կերակրատեսակ է, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել պատրաստման տարբեր եղանակներ: Անփոփոխ է մնացել միայն 1 բան՝ 40 պճեղ սխտորը, որն իր ախորժելի բույրը տարածում է հենց հավի վրա, ինչպես նաև լցնում է խոհանոցը:

Տապակած հավ՝ սխտորով

Բաղադրիչներ

1. Հավ – մոտ 1.5 կգ

2. Սխտոր – 40 պճեղ

3. Սպիտակ գինի – 1 բաժակ

4. Պրովանսյան չոր կանաչիներ – 1 ճ/գ

5. Կարագ – 50 գ

6. Աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Պատրաստված հավը աղ և պղպեղ անել:

2. Թխելու համար նախատեսված հաստ հատակով կաղապարի մեջ տաքացնել կարագը և մի փոքր տապակել սխտորը:

3. Հավը տեղավորել հենց սխտորի վրա, վրան լցնել կանաչիները և գինին:

4. Հավը 1 ժամ դնել ջեռոցի մեջ՝ նախօրոք ծածկելով այն կափարիչով: 1 ժամ հետո կափարիչը վերցնել, դուրս տված հյութը լցնել հավի վրա և թողնել ջեռոցում ևս 30 րոպե՝ մինչև լավ կարմրելը:

Ընդ որում, պատրաստելուց հետո սխտորը շատ համեղ կերակրատեսակ է դառնում, որը կարելի է ուտել՝ քսելով հացին: 

Դիտվել է 54815անգամ
Վերջին լուրեր