31 / Դեկտեմբեր / 2020 : 15-11

Բարուն ազատ թեւեր մաղթենքԵ

Եւ բարություն՝ ամեն ոքի...

Հ. Սահյան 

... Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք՝ ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ,
Եւ ծիլերին՝ հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եւ կտրիճին՝ իմաստություն:
Մերձավորին վստահություն,
Մեծավորին՝ ներող հոգի,
Բարուն ազատ թեւեր մաղթենք
Եւ բարություն՝ ամեն ոքի...

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Դեկտեմբեր / 2020 : 15-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 58741անգամ
Վերջին լուրեր