Ֆիզուլիում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել
Ղարաբաղի Ֆիզուլու շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի մի քաղաքացի, որի երկու ոտքերը անդամահատել են:
«2021 թ. հունվարի 1-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բաբաեւ Զաբիլ Գաբիլօղլուն (ծնվ. 1981 թ.) վիրավորվել է օկուպացիայից ազատագրված Ֆիզուլու շրջանի հակաօդային ականի պայթյունից, արդյունքում նա ծանր վիրավորվել է, եւ նրա երկու ոտքերը անդամահատել են»,- ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներից ականների մաքրման ազգային գործակալության (ANAMA) համատեղ հաղորդագրության մեջ: