02 / Հունվար / 2021 : 15-58

Թրամփը Սենատին քննադատել է իր վետոն շրջանցելու և պաշտպանական բյուջեն հաստատելու համար
 

Ուրբաթ օրն ԱՄՆ-ի Սենատը չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի վետոն 741 միլիարդ դոլար ծավալով պաշտպանական քաղաքականության օրինագծի վերաբերյալ, հայտնում է Washington Post պարբերականը:

Անդրադառնալով 1996 թվականին ընդունված «Հաղորդակցման էթիկայի մասին» օրենքի 230-րդ կետին`Թրամփն ասել է. «Մեր հանրապետական Սենատը պարզապես բաց թողեց հնարավորությունն ազատվելու 230-րդ կետից, որն անսահմանափակ ուժ է տալիս խոշոր տեխնոլոգիական ընկերություններին: Խղճուկ»:

Խոսելով կորոնավիրուսից տուժած քաղաքացիների կանոնավոր ուղղակի վճարումներն ավելացնելու օրենքի նախագծի մասին, որը նույնպես չի անցել Սենատում`ԱՄՆ-ի նախագահը հավելել է. «Հիմա նրանք ցանկանում են չինական վիրուսով կոտորված մարդկանց տալ 600 դոլար, այլ ոչ թե`2000, որը նրանց այդքան խիստ անհրաժեշտ է: Ո՛չ արդար է, ո՛չ էլ խելացի»:

Ներկայացուցիչների պալատը, սակայն, երկուշաբթի կողմ է քվեարկել երկրի քաղաքացիներին ուղղակի վճարումներն ավելացնելու նախաձեռնությանը, որը ենթադրում է քաղաքացիներին 600 դոլարի փոխարեն 2000 դոլարի տրամադրում:

Դիտվել է 8564անգամ
Վերջին լուրեր