Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2020 : 23-10

Արուս Տիգրանյանն Ինստագրամում կոչ է արել չհաճախել այդ խանութ. ինչո՞ւ են դատի տվել հաղորդավարուհուն

«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՍԹՈՐ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` լրագրող Արուս Տիգրանյանի եւ նրա ընկերուհու՝ Եվա Ղարիբյանի դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջով:

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչն ասաց, որ մինչեւ հայցադիմում ներկայացնելը ընկերությունը նրանց մեկ օր ժամանակ է տվել՝ հերքման համար, ինչը սակայն չեն իրականացրել։

Թորոսյանը պատմեց, որ «Էքսկլյուզիվ սթորը» աքսեսուարների վաճառքով է զբաղվում. «Արուս Տիգրանյանի ընկերուհին այնտեղից գնում է կատարել եւ դժգոհ է մնացել։ Իսկ Տիգրանյանն իր «Ինստագրամ»-ի էջի միջոցով ասել է՝ մի հաճախեք այդ խանութ, ահավոր վատ են սպասարկում։ Ընկերուհին էլ նշել էր, թե ՀԴՄ չեն տրամադրել, սակայն կան տեսախցիկներ, ամեն բան կարող է ապացուցվել, ընկերությունը ՀԴՄ տրամադրել է հաճախորդին»։

Նշենք, որ Արուս Տիգրանյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ։

Նշենք, որ հայցը ներկայացվել է ապրիլի 10-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

 

news.am

Դիտվել է 8071անգամ
Վերջին լուրեր