02 / Հունվար / 2021 : 18-49

 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը.  Աստղաբան
 

Իհարկե այս տարի բոլորս ունեցանք անդառնալի և ծանր կորուստներ թե մարդկային և թե հոգեբանական, բայց ա՞րդյոք այս տարվա ավարտով վերջանալու է հայ ժողովրդի և համայն մարդկության տառապանքները: Հռետորական այս հարցին է անդրադարձել աստղաբան Աննա Հախվերդյանը` նշելով, որ Հայաստանին սպասվում են նոր փորձություններ` ընդհուպ ինքնուրույնության հնարավոր կորուստ:  

Աստղաբանն ամփոփել է իրեն ուղղված հարցերը` 7 պայմանական խմբի մեջ ու պատասխանել դրանց`նշելով,թե ինչ են հուշում աստղերը:  
 
1. Ըստ չինական աստղացույցի հաջորդ տարին ևս մետաղական է, իսկ մետաղը, ինչպես հայտնի է պատերազմի, ռազմական գործողությունների խորհուրդն ունի, արդյոք խաղաղ է լինելու 2021 և ինչով է տարբերվելու մետաղական Ցուլի տարին Մետաղական Մկից:

Նախ պետք է նշել, որ այս տարին չափազանց ճակատագրական էր համայն մարդկության համար՝ համավարակի պատճառով տուժել են երկրագնդի բոլոր ազգերն ու երկրները: Այս տարի բոլորս զգացինք ճակատագրական անդեմ դաժան ու անկասելի ուժերի հզոր ներգործությունը մեր կյանքի վրա: Ես հիմա ինձ միանգամայն այլ մարդ եմ զգում, քան եղել եմ 2020թթ հունվարի 1 և անգամ լիովին այլ՝ քան սեպտեմբերի 27-ին էի: Այո աշխարհն է անդառնալիորեն փոխվել և այլևս նույնը չի լինի:

Այս ամենը պայմանավորված է տարվա նշաններում էներգիաների փոխազդեցության հետ: Տեսեք 2020 Մետաղ Յան էր Մկան վրա, իսկ Մուկը ըստ էության ամբողջովին ջրային է: Չինական Ու Սին տարրերի փոխազդեցության տեսությունը ենթադրում է, որ Մետաղը Ջուր տարրերքի մայրն է և ուրեմն երկինքը՝ Մետաղ Յանը ծնում է երկրին՝ Ջուր-Մուկին:

Սա նշանակում է, որ երկինքն է թելադրում բոլոր երկրային դեպքերն ու զարգացումները և պայմանավորում հաջողությունն ու անհաջողությունը երկրի և մարդկանց: Դրա ֆիզիկական մարմնավորումը եղավ մեր այս սարսափելի պատերազմի ամենամահաբեր զենքի ՝ռազմական անոդաչուների բայրակթարների հարձակումները, երբ երկնքից էր թափվում հուրն ու երկաթը, որի հետևանքով մահերը անխուսափելի և մեծաթիվ էին....

Հաջորդ տարին լինելու է Մետաղ Ին Ցուլի վրա: Ցուլն իր բնույթով հողեղեն է և չինական տեսությամբ Հողը Մետաղի մայրն է: Իսկ դա նշանակում է, որ այս տարի երկրային անցքերն ու իրադարձությունները ազդելու են երկնային հաջողության վրա, որը ենթադրում է մարդկային ներգործության աճ երկնային ճակատագրական ուժերի վրա, փաստացի աճելու է մարդկանց ազատությունը, որի դրսևորումը լինելու է 2021 թվականի փետրվարին մոլորակների շքերթը ազատատենչ Ջրհոսում:
 
Մետաղ ինը խորհրդանշում է անդրկուլիսյան գաղտնի գործընթացները, օրինակ՝ հեղաշրջումներ, ռազմական սադրանքներ և այլն:
 
Մյուս կողմից Ցուլը աստղակերպը վեց միությունների տեսության համաձայն միավորվում կամ սիրում է Մկանը: Հետևաբար՝ այն բոլոր գործընթացները որոնք տեղի էին ուն ենում Մետաղաական Մկան այս տարում իրենց տրամաբանական զարգացումը կստանան հաջորդ 2021 Մետաղական Ցլի տարում:
 
Ցուլն առհասարակ սիրում է կայունություն և չի ձգտում փոփոխությունների: Այնպես որ ցանկացած հեղափոխական գործընթաց կամ անգամ բարեփոխում հանդիպելու է դիմադրության և անհաղթահարելի խոչընդոտների:
 
Արևմտյան աստղաբանության մեջ այս գործընթացի մարմնավորումը կլինի պահպանողական Սատուրնի և հեղափոխական Ուրանի միջև լարված հարաբերությունները՝ քառակուսին, որը շարունակվելու է ողջ գալիք տարվա ընթացքում:
 
2 Արդյոք ազատվելու ենք գալիք տարվա մեջ փոքր չարիք Մարս մոլորակի ռազմատենչ ներգործությունից:

Սիրելի բարեկամներ տարվա սկզբում Մարսի և ավերիչ Պլուտոնի քառակուսին դեռ պահպանվում է, որը ստեղծում է սահմանամերձ այս լարվածությունը:

Սակայն արդեն հունվարի 7-ին Մարսը կտեղափոխվի Ցուլ աստղակերպը, այստեղ նա ավելի թույլ է և չունի Խոյի ռազմատենչությունը:

Այնուամենայնիվ լարվածությունը պահպանվելու է քանի որ Մարսը հունվարի 12-ին  լարված քառակուսի է կազմելու խստապահանջ Սատուրնի հետ, իսկ հունվարի 21-ին կմիանա հեղափոխական Ուրանի հետ կրկին քառակուսի կազմելով բարերար Յուպիտերի հետ: Սա նշանակում է շատ ակտիվ և լարված հունվար ներքաղաքական իմաստով:

Լարված շրջան է լինելու նաև ամառային խավարումների միջանցքը՝ մայիսի 26 մինչև հունիսի 10, երբ Մարսը հակադրության մեջ է մտնելու ավերիչ Պլուտոնի հետ: Այս ընթացքը անբարենպաստ է նաև Ռուսաստանի համար:
 
3. Արդյոք ավարտվել է պատերազմը:
 
Պատերազմը չի ավարտվել, քանի որ կնքվել է զինադադար: Պատերազմի առաջին օրերին իմ կանխատեսումը երկարատև ռազմական գործողությունների մասին էր՝ որոշակի ընդմիջումներով: Մինչև 2030-2033թթ կավարտվի աշխարհի բազմաթիվ երկրների սահմանների վերաձևումը:
 
4. Արդյոք Հայաստանի հանրապետությունը կկորցնի իր ինքնուրույնությունը:

Սիրելի բարեկամներ, ցավոք այդպիսի վտանգ կա, բայց ոչ այս գալիք տարում: Վտանգավոր ժամանակը կսկսվի 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի նոյեմբերի 20, երբ չարաբաստիկ Պլուտոնը մուտք կգործի Ջրհոս՝ ազդարարելով գլոբալ հեղափոխական փոփոխություններ ամբողջ աշխարհում:
 

5. Երբ է ավարտվելու համավարակը:
 
Ցավոք համավարակը շարունակվելու է նաև 2021 թվականին, աստիճանաբար դանդաղ նահանջ կլինի հուլիսի վերջից: Համավարակը կհաջողվի հաղթահարել միայն 2022 -ին:
 
6. Ինչու զոհվեց այսքան երիտասարդ և կործանվեցին սերունդներ:

2020 թվականի թռչող աստղերի իմ ամենամյա կանխատեսման մեջ ես նշել եմ, որ դեպի արևելք ճանապարհորդելը վտանգավոր է լինելու առողջության և հաջողության համար՝ հատկապես 2020 թվականի մարտ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին:

Դե իհարկե այդ խեղճ երեխաներն ինչ իմանային, որ այս մղձավանջային տարում իրեց ճանապարհը դեպի արևելք՝ Արցախ, իրենց կյանքի վերջին ճամփորդությունն է լինելու:

Մյուսը: Հատկապես ճակատագրական էր այս պատերազմը 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար: Սիրելիներս դա ունի իրա աստղաբանական բացատրությունը: 2000 թվականին տեղի է ունեցել մոլորակների մեծագույն շքերթ Ցուլ աստղակերպում, միացել են ծանր մոլորակները՝ Սատուրնն ու Յուպիտերը: Այժմ այդ նշանով անցնում է հեղափոխական Ուրանը, որը բախտորոշ եղավ այս երիտասարդների համար՝ նրանք մասնակցել են 2018 թվականի հեղաշրջմանը և դարձան իրենց երազած իշխանության զոհերը: Քանի որ ցանկացած հեղափոխություն էլ ոչնչացնում է իր զավակներին:

2001 և 2002 թվականների ծնվածները լույս աշխարհ էին եկեն Սատուրն և Պլուտոն մոլորակների դիմակայության ժամանակ, երբ աշխարհում ընթանում էին շատ վտանգավոր և ագրեսիվ իրադարձություններ, օրինակ սեպտեմբերի 11 ահաբեկչությունը: Եվ այդ դիմակայությունը նպաստեց նաև հակաահաբեկչական պատերազմներին: Եվ այժմ 2020 թթ կայացավ այդ երկու դժնդակ մնոլորակների՝ Սատուրնի և Պլուտոնի միությունը մահաբեր Այծեղջյուրում:
 
Ես դեռ 2020 տարվա սկզբին զգուշացնում էի մեծ պատերազմի վտանգի մասին, քանի որ առաջին աշխարհամարտը ևս սկսվել էր այդ մոլորակների միության պայմաններում բայց Խեցգետնում:
 
Եւ ահա մահաբեր մոլորակների դիմակայությունը վերաճեց միության և դա շատ վտանգավոր էր և ճակատագրական:
Իհարկե ամեն առանձին դեպքը ամեն ճակատագիր առանձնահատուկ է, բայց այժմ ես ներկայացնում եմ այն ընդհանուր օրինաչափությունը, որը նկատել եմ բազմաթիվ երիտասարդ զինվորների աստղային քարտեզներն ուսումնասիրելով:

7. Արդյոք կօգնի մեզ եթե հիմա փոխենք մեր պետականության խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանը, դրոշը և անկախության օրը:

Հարգելի հայրենակիցներ դա պետք էր ճշգրտել ՀՀ հիմնադրման սկզբից: Եվ այդպես էլ արվել է, սակայն մերժվել է առաջին նախագահի կողմից: Փորձել ամեն դեպքում կարելի է, սակայն ես խիստ կասկածում եմ այդ քայլի արդյունավետության մեջ......

«Սիրելի բարեկամներ ես շատ ցավում եմ մեր անցյալի և ներկայի համար, ծանր օրեր դեռ շատ կլինեն, բայց լիահույս եմ, որ կկարողանանք պահպանել մեր ինքնությունն ու հազարամյա մշակույթը...», - նշել է Աննա Հախվերդյանը:
 

Աղբյուր` Փաստինֆո

Դիտվել է 928649անգամ
Վերջին լուրեր