04 / Հունվար / 2021 : 10-14

Թուրքիայի փոխարեն Հայաստանը նախատեսում է 2250 ապրանքատեսակ ներմուծել Իրանից

Հայաստանը նախատեսում է Իրանից ներմուծել ավելի քան 2 250 ապրանք՝ Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ֆոնին: Այս մասին ասել է Իրանի առևտրի աջակցության կազմակերպության ներկայացուցիչը, փոխանցում է  իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնյայի՝ սա լավ հնարավորություն է իրանցի արտադրողների համար:

Բացի այդ՝ կազմակերպության ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանի հաջորդ քայլը կլինի Իրանից  անհրաժեշտ հումքի մատակարարումը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը վեց ամսով դադարեցրել էր թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան՝ ի պատասխան Թուրքիայի կողմից Ադրբեջանին  տրամադրված ռազմական աջակցության:

Արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից:

Դիտվել է 19934անգամ
Վերջին լուրեր