04 / Հունվար / 2021 : 14-58

Պուտինը հանձնարարել է Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքներ անցկացնել. Վրաստանը բացառել է նման քննարկումները

Ռուս-վրացական սահմանի սահմանազատման և գծանշման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ չի կատարվել 12.08.2008 թ. հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագետ Միխայիլ Պետրակովին նշանակել էր իր հատուկ բանագնաց՝ Վրաստանի, ինչպես նաև երկու պետությունների՝ Աբխազիայի և Օսիայի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով։

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը ՝ Վրաստանի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ պաշտոնական Թբիլիսին այդ երկու շրջաններն էլ համարում է Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված:

«Բնականաբար, Սուխումի և Ցխինվալի հետ Ռուսաստանի Դաշնության կողմից կնքված ցանկացած համաձայնագիր, այդ թվում` սահմանային, զուրկ է իրավական հիմքերից, անօրինական է, և միջազգային հանրությունը կգնահատի որպես ինքնիշխան պետության սահմանին ուժ գործադրելու հերթական փորձ», - ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 105000անգամ
Վերջին լուրեր