06 / Հունվար / 2021 : 15-34

Թրամփի Ferrari-ին աճուրդի են հանել 

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին պատկանած Ferrari F430 մեքենան հանվել է աճուրդի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Mecum Auctions կազմակերպության աճուրդում գնված մեքենան գնորդին կտրվի բոլոր փաստաթղթերով, որոնց մեջ կլինի նաև Թրամփի անձնական ստորագրությունը:

Մեքենայի վազքը 11 հազար կմ է: Ferrari-ի գինը գնահատվում է 400-500 հազար դոլար:

Դիտվել է 13291անգամ
Վերջին լուրեր