06 / Հունվար / 2021 : 18-01

Փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և Թրամփի կողմնակիցների միջև 

Թրամփի կողմնակիցների հանրահավաքը Վաշինգտոնում ավարտվել է ոստիկանության հետ փոխհրաձգությամբ, հայտնում է Fox News-ը:

Կոնգրեսում նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հաստատման նախօրեին Թրամփի մի քանի հարյուր կողմնակիցներ պահանջել են չհաշվել վիճելի նահանգներից ընտրական ձայները, որտեղ Բայդենը առաջ է անցել փոքր առավելությամբ:

Սկզբնապես ցույցն անցնում էր հանգիստ, առանց ծայրահեղ աջ խմբերի մասնակցության, ովքեր ավելի վաղ էին մասնակցել այդպիսի գործողությունների:

Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները սկսվեցին երեքշաբթի երեկոյան:

Մինչ երեկո ոստիկանությունը բերման էր ենթարկել առնվազն վեց մարդու օրենքի տարբեր խախտումների համար, ներառյալ զենք, զինամթերք պահելը և ոստիկանության սպայի վրա հարձակումը:

Հայտնի է, որ ընտրական կոլեգիան արդեն հաստատել է քվեարկության արդյունքները, և հունվարի 6-ին կոնգրեսականները նույնպես պետք է այն հաստատեն: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին:

Դիտվել է 6433անգամ
Վերջին լուրեր