06 / Հունվար / 2021 : 18-42

Ryanair-ը Հայաստանը ներառել է 2021-ի զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում

Իռլանդական Ryanair-ը Հայաստանը ներառել է 2021-ի զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում, ասված է ավիաընկերության կայքում։

«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանը աճող զբոսաշրջային վայր է, որն իր պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի տեր մարդու:

Երկրի մայրաքաղաք Երևանը «Վարդագույն քաղաք» են անվանել բազմերանգ հրաբխային քարերի պատճառով, որոնց վրա քաղաքը կառուցվել է դարեր առաջ»,- ասված է ընկերության հրապարակման մեջ։

Ryanair-ը զբոսաշրջիկներին հայտնում է, որ եթե նրանք «պասիվ 2020 թվականից հետո ցանկանում են ընդլայնել իրենց ճանապարհորդության հորիզոնները, ապա դեպի Հայաստան այցելությունը կարող է լինել 2021-ին ձեզ անհրաժեշտ ուղղությունը»։

Ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք, այդ թվում Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը։

Դիտվել է 29285անգամ
Վերջին լուրեր