06 / Հունվար / 2021 : 18-55

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1800 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1800 նոր դեպք: Ընդ որում, 489 մարդ ապաքինվել է, 20-ը՝ մահացել, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հունվարի 6-ի թարմ վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում անցկացվել է 14 839 թեստ, այդ թվում հակածինների թեստերով 8253 հետազոտություն եւ 6586 ՊՇՌ-թեստ:

Թեստերը հայտնաբերել են վարակման 1800 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 233 879:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 489 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասնում է 223 276-ի:

Կորոնավիրուսի պանդեմիայի տարածման սկզբից երկրում մահացել է ընդհանուր առմամբ 2666 մարդ:

Դիտվել է 6528անգամ
Վերջին լուրեր