Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունվար / 2021 : 20-21

Համաշխարհային աղքատության մակարդակը վերջին 22 տարվա ընթացքում առաջին անգամ աճել է 

Վերջին 22 տարվա ընթացքում աշխարհում առաջին անգամ աղքատության մակարդակն աճել է։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվության կրճատումը անկայուն և հակամարտություններից տուժած շրջաններում, կհանգեցնի  աղքատության՝ ևս 18-27 միլիոն մարդու»,-ասել է նա:

Գուտերեշը նշել է նաև, որ Համաշխարհային բանկի գնահատմամբ ՝ աշխարհի ամենաաղքատ մարդկանց երկու երրորդը մինչ 2030 թվականը կապրեն անկայուն  երկրներում: Նա պարզաբանել է, որ հակամարտությունները առաջացնում են աղքատություն և հաստատությունների անկայունություն:

Գուտերեշն ավելի վաղ ասել էր, որ աշխարհը կարող է բախվել վերջին 80 տարվա տնտեսական վատթարագույն անկման ՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների պատճառով: ՄԱԿ-ի ղեկավարը կանխատեսել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակի բարձրացում և սովի սպառնալիք:

Դիտվել է 6337անգամ
Վերջին լուրեր