07 / Հունվար / 2021 : 10-33

Օբաման Կապիտոլիումի վրա հարձակումը մեծ ամոթ է համարում երկրի համար

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Կոնգրեսի իրադարձություններին, ասել է, որ պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվել է նախագահի կողմից, որը շարունակաբար անհիմն կերպով ստել նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ սա «մեծ ամոթի» պահ է երկրի համար:

«Բայց մենք ինքներս մեզ ծաղրած կլինենք, եթե այս ամենին վերաբերվենք որպես կատարյալ անակնկալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հանրապետականների և նրանց ուղեկցող լրատվական էկոհամակարգի «երևակայական նարատիվը» քվեարկության վերաբերյալ ճշմարտության հարցում ապակողմնորոշել են իրենց հետևորդներին: «Եվ մենք ահիմա տեսնում ենք դրա հետևանքները»,- ասել է նա:

Դիտվել է 9697անգամ
Վերջին լուրեր