07 / Հունվար / 2021 : 10-46

4 մարդ է զոհվել Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով

Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին, փոխանցում է ТАСС-ը:

«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել է Կոնտին:

Նրա խոսքով՝ երեք անձինք զոհվել են պատահարների հետևանքով, որոնք «շտապ բժշկական օգնություն էին պահանջում»:

Նշվում է, որ բոլոր մահացածները չափահաս են եղել։

Կոնտին հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 52 մարդ:

Նա նշել է, որ մայրաքաղաքի 14 ոստիկան տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել բախումների հետեւանքով, երկուսը հոսպիտալացվել են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր:Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:

Դիտվել է 7503անգամ
Վերջին լուրեր