15 / Ապրիլ / 2020 : 09-52

 

Մենակ հարսանիքով չէ, կա նաև ամուսնություն. պատգամավորը՝ որդու հարսանիքի հետաձգման մասին


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության երկարաձգման որոշման ամենաուժգին հարվածը ստացել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հերթական և անորոշ ժամկետով հետաձգվել է նրա միջնեկ որդու հարսանիքը, որը նշանակված էր ապրիլի 3-ին, սակայն մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել էր:

«Փաստորեն, իշխանության երեսից Դուք էլ «քաշվեցիք»»,- երեկ կատակով հարցրել է մեր լրագրողը։ Պատգամավորն ասել է. «Մենակ հարսանիքով չէ, կա նաև ամուսնություն», և չի բացառել, որ եթե ներկայիս իրավիճակը երկար շարունակվի, ապա սուսուփուս ամուսնությունը կկազմակերպեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 5690անգամ
Վերջին լուրեր