Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունվար / 2021 : 14-10

 Ալիևը սպառնում է Հայաստանին

Հայաստանին պատասխան կոշտ միջոցներ կսպասվեն, եթե իր պաշտոնատար անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ շարունակվեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է tass.ru:

«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանում):  Թող Հայաստանը չմոռանա պատերազմը: Այս այցերին պետք է վերջ դրվի: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, ապա Հայաստանը դեռ ավելի շատ կզղջա դրա համար», - ասել է Ալիևը խորհրդակցությանը՝ նվիրված 2020 թ. արդյունքներին:

Նրա խոսքով՝ ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պետք է իրականացվի միայն Ադրբեջանի թույլտվությամբ: Բացառություններ են Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելությունները:

«Ամբողջ աշխարհը ճանաչում է այս տարածքը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Ոչ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել այս տարածք առանց մեր թույլտվության: Կարմիր խաչից բացի ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող այնտեղ գնալ», - ասել է Ալիևը:

Դիտվել է 179026անգամ
Վերջին լուրեր