07 / Հունվար / 2021 : 21-13

Իրաքի դատարանը Թրամփին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել

Բաղդադի դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել՝ կապված Իրաքի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականի սպանության գործով սկսված հետաքննության հետ՝ փոխանցում է radiosputnik.ria.ru

Աբու Մահդի ալ Մուհանդիսը Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ սպանվել էր 2020-ի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:

Իրաքում նախաքննությունն ավարտվել է, սակայն քննությունը շարունակվում է՝ մյուս հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Դիտվել է 8359անգամ
Վերջին լուրեր