08 / Հունվար / 2021 : 09-04

Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգթոնում անկարգությունները հրահրել Է Թրամփը և ամբոխին դրդել է հարձակվել Կապիտոլիումի վրա

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը անկարգություններ է հրահրել Վաշինգտոնում ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, քաղաքակական գործիչը նման հայտարարություն է արել ելույթ ունենալով հինգշաբթի օրը։

«Դա խռովարարների բազմություն էր, ընդվզողներ, ներքին ահաբեկիչներ», - ընդգծել է նա՝ խոսելով ԱՄՆ մայրաքաղաքում անկարգությունների մասնակիցների մասին։ Դեմոկրատը տեղի ունեցածը որակել է «Ոչ թե բողոքի ակցիա, այլ քաոս», ինչպես նաեւ «երկրի պատմության ամենամռայլ օրերից մեկը»:

Բայդենի խոսքով՝ Թրամփը ամբոխին դրդել է հարձակվել Կապիտոլիումի վրա, սպառնալիքներ հնչեցնել ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև փորձել է չեղարկել 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքները:

Դիտվել է 7129անգամ
Վերջին լուրեր