08 / Հունվար / 2021 : 15-24

 Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ բռնության դրսևորումները։

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել Է Twitter-ում տեղադրված երկու րոպեանոց տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ Կապիտոլիումի գրավման մասնակիցները Միացյալ Նահանգները «չեն ընդունում» որպես երկիր։ Պետության ղեկավարը խոստացել է, որ անկարգությունների մասնակիցները «կվճարեն» օրենքը խախտելու համար:

«Ինչպես բոլոր ամերիկացիները, ես ևս զայրացած եմ բռնությունից, անօրինականությունից և մղձավանջից»,- ասել է ԱՄՆ նախագահը: 

Նա հավելել է, որ անկարգություններ կազմակերպողներին արտաքսելու և անվտանգության նպատակով նա կարգադրել է անհապաղ կիրառել Ազգային գվարդիան և դաշնային իրավապահ մարմինները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային գվարդիան կիրառել են, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կարգադրությամբ:

«Ամերիկան կա և միշտ պետք է լինի օրենքի ու կարգի երկիր»,- եզրափակել է Թրամփը:

Դիտվել է 3300անգամ
Վերջին լուրեր