09 / Հունվար / 2021 : 11-24

«Լավ է, որ նա չի հայտնվի երդմնակալության արարողությունը»․ Բայդենը Թրամփի մասին

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ լավ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բաց կթողնի երդմնակալության արարողությունը, փոխանցում է CNBC-ն:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու հունվարի 20-ի միջոցառմանը:

«Ինձ ասացին, որ նա հասկացրել է, որ չի պատրաստվում ներկա գտնվել երդմնակալությանը. սա այն եզակի բաներից է, որի շուրջ ես եւ ինքը երբեւէ համաձայնել ենք»,- ասել է Բայդենը Թրամփի մասին:

«Լավ է, որ նա չի հայտնվի... Նա գերազանցեց նույնիսկ իմ ամենավատ պատկերացումներն իր մասին։ Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ նախագահներից մեկն է»,- նշել է  ընտրված Նախագահը: 

Դիտվել է 4995անգամ
Վերջին լուրեր