12 / Հունվար / 2021 : 10-30

Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր՝ հունվարի 11-ին, հայտնել է, որ ԼՂ-ում մարտերի ընթացքում զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայողներ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայողներ», - հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ևս 64 մարդ համարվում  է որպես անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 152843անգամ
Վերջին լուրեր