12 / Հունվար / 2021 : 17-44

2 բանկ հրաժարվել է Թրամփի հետ համագործակցությունից

Deutsche Bank և Signature Bank բանկերը Կոնգրեսի շենքում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կազմակերպած անկարգություններից հետո հրաժարվել են նրա հետ համագործակցությունից, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Bloomberg-ի տեղեկություններով՝ Deutsche Bank-ը որոշել է դադարեցնել Թրամփի և նրա Trump Organization ընկերության հետ բոլոր գործնական հարաբերությունները: Ինչպես նշում է գործակալությունը, բանկում Թրամփի պարտքը կազմում է ավելի քան 300 մլն դոլար, որը պետք է վճարվի մինչև 2024 թվականը:Նշվում է, որ 2020-ի դեկտեմբերին բանկի պրոֆիլային բաժնի պետ Ռոզմարի Վրաբլիկը, որը նպաստել է այդ վարկերի ստացմանը և եղել է Deutsche Bank-ի և Թրամփի միջնորդը, առանց բացատրության հրաժարական է տվել։Signature Bank-ն, իր հերթին, անկարգություններից հետո փակել է Թրամփի երկու անձնական հաշիվները, որոնց վրա կար մոտ 5,3 մլն դոլար: Բացի այդ, բանկը Սպիտակ տան գործող ղեկավարին կոչ է արել վաղաժամկետ վայր դնել իր լիազորությունները:
Դիտվել է 5283անգամ
Վերջին լուրեր