12 / Հունվար / 2021 : 17-49

Մահացել է դերասան Ժակ Ենգիբարյանը

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Ժակ Ենգիբարյանը։ Նա 85 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։
Հանգչի՛ր խաղաղությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ժակ Ենգիբարյանի որդին՝ Երվանդ Ենգիբարյանը, մահացել էր 2013 թվականին ավտովթարից՝ 30 տարեկանում:

Դիտվել է 27509անգամ
Վերջին լուրեր