12 / Հունվար / 2021 : 20-52

Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

Ադրբեջանն Իտալիայից պաշտոնական հրավեր է ստացել` մասնակցելու «Մեծ քսանյակի»` G20-ի գագաթնաժողովին, որը կկայանա Հռոմում 2021 թվականի հոկտեմբերի 30-31-ին: Այս մասին հաղորդում է Տելեգրամի Caucasian Bureau ալիքը:

Մասնակցության հրավեր ուղարկվել է ընդհանուր առմամբ 38 երկրի, գագաթնաժողովին ներկա են լինելու նաեւ ՄԱԿ, ԵՄ ինչպես նաեւ միջազգային-ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ։

 Օրակարգային հարցերն են՝ կայուն եւ հավասարաչափ զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանություն, նոր սպառնալիքների դիմակայում։ Գագաթնաժողովի կարգախոսն է՝ «Մարդիկ, մոլորակը, բարգավաճումը»։

Դիտվել է 46612անգամ
Վերջին լուրեր