Ելակով տորթ
Բաղադրամասեր
ելակ -250գր,
ձու- 6 հատ,
ալյուր- 3-4ճաշի գդալ,
շաքարի փոշի -3ճաշի գդալ,
նարինջ -1 հատ,
փխրեցուցիչ -1թեյի գդալ,
շաքարավազ- 6ճաշի գդալ,
սերուցք -250մլ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցները լավ հարել շաքարավազի հետ մինչև սպիտակի և ծավալով ավելանա, ավելացնել նարինջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլը և փխրեցուցիչը: Լավ խառնել:
Ձվի սպիտակուցները հարել մինչև փրփուրի առաջացումը, ապա լցնել խմորի մեջ և զգուշությամբ խառնել:
Թավան պատել բուսայուղով, հատակին փռել պերգամենտային թուղթ և լցնել խմորը:
Թխել ջեռոցում 35-40րոպե 160աստիճանում:
Պատրաստի բիսկվիթը սառեցնել, բաժանել 2 մասի, ապա վրան շաղ տալ նարինջի հյութը (կես նարինջը բավական է):
Սերուցքը լավ հարել շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմի կեսը, վրան շարել կտրատված ելակները, ապա դնել բիսկվիթի երկրորդ շերտը։ Տորթը պատել կրեմով, և զարդարել մանրեցված ընկույզով և ելակով։