Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունվար / 2021 : 15-11

Պերուի դատարանը Գեյթսին, Սորոսին և Ռոքֆելերին մեղադրել է Covid-19 ստեղծմանը օժանդակելու համար

Աշխարհի վրա գերիշխող վերնախավի օժանդակությամբ է ստեղծվել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս եզրահանգմանն է եկել Իկայի հարավային շրջանի Պիսկոյի և Չինչայի գավառների Վերաքննիչ դատարանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես են եկել դատարանի անդամները, որի եզրակացության պատճենը երկուշաբթի օրը ներկայացրել է peru.21:

«Ոչ մի համաշխարհային կառավարություն, ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ոչ էլ ամբաստանյալի պաշտպանները, չեն կարող հաստատել, որ համավարակը ունի կանխատեսելիության հատկանիշ, բացի դրա հեղինակներից, ի թիվս նոր համաշխարհային կարգի հեղինակների, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Սորոսը, Ռոքֆելերը և մյուսները, որոնք ղեկավարում են, ուղորդում են իրենց համաշխարհային կորպորացիաներից՝ խիստ գաղտնի պայմաններում, որոնք կանխատեսումներ են անում ընդհուպ մինչև 2030 թվականը»,- ասված է դեկտեմբերի 21-ի փաստաթղթում:

Քննվող գործը վերաբերվել է ժամանակին ծանր հանցագործության վճռի վերանայման հետ: Ըստ որի, մեղադրյալի անհապաղ կալանավորման ժամկետը երկարաձգվել էր: Փաստաբանների կարծիքով, նման որոշմամբ դատավորները խախտել են իրենց հաճախորդի իրավունքը պատշաճ պաշտպանության համար: «Փոխանակ գործին առնչվող փաստերը քննվեն, ներկայացվել են խարդախ բնույթի պնդումներ»,- RPP ռադիոկայանին հայտնել է փաստաբան Ռենցո Ռիեգան։

Դիտվել է 23055անգամ
Վերջին լուրեր