Էրդողանը մտադիր է Ղարաբաղում առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդների կյանքի պայմաններ ստեղծել

Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն համակեցությունը Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: Երբ դա տեղի ունենա, հուսով եմ, որ մենք ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտանք թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները», - գրել է Էրդողանը Telegram-ի իր ալիքում:
Էրդողանը պատմել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքին: