Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 14-06

 

Ե՞րբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը


 Այսօր՝ ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ե՞րբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև այն դիտարկմանը, որ երթուղայինների գործունեության դադարեցումն ազդում է ոչ միայն վարորդների, այլ նաև այն քաղաքացիների վրա, ովքեր աշխատանքի գնալու համար ստիպված են տաքսիներից օգտվել, ասաց, որ հանրային տրանսպորտն ու մետրոն ամենառիսկային փոխադրամիջոցներն են համարվում․ «Նախաձեռնված միջոցառումների շրջանակում վերջիններիս թույլատրումը կառաջացնի լրացուցիչ ռիսկեր և կնպաստի համավարակի տարածմանը: Այդ իսկ պատճառով ներկայումս որոշում է կայացվել, որ դրանց գործունեությունը դադարեցված է։ Երթևեկելը միայն տաքսիներով է թույլատրվում»։

Սիմոնյանի խսոքերով, պետք է հաշվի առնել այն, որ արգելված են գործունեության մի շարք տեսակներ և դա պայմանավորված է տեղաշարժով. «Տեղաշարժի չլինելու պատճառով, արգելված է նաև հանրային տրանսպորտի օգտագործումը, սակայն քաղաքացիները պարենային խանութներ և դեղատներ գնալու թույլատվություն ունեն։ Իսկ այն գործատուները, որոնք կարող են իրականացնել տնտեսական գործունեություն, ունեն նաև որոշակի պարտավորություն՝ ապահովել վերջիններիս տեղաշարժը։ Անհրաժեշտությունից ելնելով կան իրավիճակներ և կան մարդիկ, ովքեր երթևեկում են տաքսիներով, այդ իսկ պատճառով տաքսիների ծառայությունն արգելված չէ»:

Դիտվել է 17167անգամ
Վերջին լուրեր