Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունվար / 2021 : 20-46

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփվ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: 

Էրդողանը պատվաստվելու լուրը հաստատել է իր թելեգրամյան ալիքում: «Ես պատվաստում անցա»,- ասել է Էրդողանը՝ գրառմանը ավելացնելով «սմայլիկ»: 

Նշվում է, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը:

Արշավի հենց առաջին օրը, Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից, նույնպես պատվաստվել է չինական պատվաստանյութով։

 

Դիտվել է 23127անգամ
Վերջին լուրեր