Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունվար / 2021 : 10-41

Վրաստանում դիմակ կրելը պարտադիր կլինի մինչև աշուն

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն վստահ է` եթե հիմա երկրում բոլոր սահմանակումները հանվեն, օրական 5000+ ցուցանիշը կվերադառնա։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ Իմնաձեի` բաց ու փակ հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը մինչև ամառը ներառյալ ուժի մեջ կմնա, քանի որ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել ու այդքան արագ չի գնա։

Տրանսպորտի վերագործարկումն ու այլ մեղմացումներ, ըստ մանսագետի, կախված են համաճարակային իրավիճակից։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Վարստանի կառավարությունը խոստացել է փետրվարի մեկից մի շարք արգելքներ վերացնել։

Իմնաձեն ասում է` երրորդ ալիքը ոչ այլ ինչ է, քան վարակի թվի աճ` օրական մինչև 5000, ինչին հետևելու է մահացության աճը։

Դիտվել է 7681անգամ
Վերջին լուրեր