16 / Հունվար / 2021 : 11-16

Ալիևը Շուշի այցելելուց հետո չի ցանկացել վերադառնալ Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողություն է: Այս մասին հայտնում է minval.az-ը:

«Անցած գիշեր մենք որոշեցինք մնալ Շուշիում, չնայած որ պետք է վերադառնայինք Բաքու: Բայց ես մտածեցի, որ մենք անպայման պետք է մնանք Շուշիում: Մեր անկախությունը մոտ 30 տարեկան է: Սակայն այս երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը ժամանել է Շուշի, մնացել է այստեղ և, անկեղծ ասած, չի ցանկանում հեռանալ Շուշիից», - ասել է Ալիևը:

Նա նշել է՝ քաղաքի եզակի ճարտարապետությունը, ռելիեֆը, բնությունը, կլիման, աուրան ուղղակի անկրկնելի են:

«Գիշերը ես միայն հինգ ժամ եմ քնել: Արթնացա առավոտյան 5-ին, չգիտեմ ինչու: Միգուցե երեկ շատ հուզիչ էր, քանի որ Շուշին տեսնելը, Շուշի վերադառնալը յուրահատուկ զգացողություն է: Միգուցե Շուշիի գեղատեսիլ բնությունն ու կլիման բավական են, որ մարդը երկար չցանկանա քնել: Մենք երջանիկ ժողովուրդ ենք, քանի որ հաստատվել ենք որպես անկախ պետություն: Շուշին մերն է», - ասել է Ալիևը:

Դիտվել է 72948անգամ
Վերջին լուրեր