Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 236 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 236 նոր դեպք: Aյս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը: Վերջին 24 ժամում կատարվել է 15 152 թեստավորում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 025 դեպք: Ապաքինվել է ևս 2 189 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 231 385:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 916 անձ:
Այս փուլում երկրում կա 12 698 ակտիվ դեպք: