16 / Հունվար / 2021 : 13-30

Վարկային կազմակերպությունը իր հաճախորդներին ետ կվերադարձնի գումարներ․ մանրամասներ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ
 

 
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։
 
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
 
Գումարների վերադարձման ժամանակացույցը.

 
Հաճախորդի կողմից վարկի ամբողջական մարման եռամսյակ
Գումարի վերադարձման ժամանակացույց
2019թ 3-րդ եռամսյակ
2021թ 1-ին եռամսյակ
2019թ 4-րդ եռամսյակի 50%
2021թ 2-րդ եռամսյակ
2019թ 4-րդ եռամսյակի 50% և 2020թ 1-ին եռամսյակ
2021թ 3-րդ եռամսյակ
2020թ 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակներ
2021թ 4-րդ եռամսյակ
 
Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ (012) 700 700:

Կենտրոնական բանկ

Դիտվել է 47207անգամ
Վերջին լուրեր