16 / Հունվար / 2021 : 15-10

 Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել (լուսանկար)

Հայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն  է ստանձնել, նա կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են և պատրաստ են առաջին իսկ օրը «արդյունք ցույց տալ»:

Արեւմտյան Փենսիլվանիայում Հայկ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական քարոզչության մամուլի քարտուղարն էր: Դրանից առաջ նա տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում ընտրությունների ժամանակ:

Նախքան Բայդենի քարոզարշավին միանալը, Հաջինազարյանն աշխատում էր Կապիտոլիումում, նախ ՝ որպես Ինդիանայից ընտրված սենատոր Ջո Դոնելիի խոսնակ, ապա որպես Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի խոսնակի տեղակալ։

Դիտվել է 15998անգամ
Վերջին լուրեր