Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
«Շաբաթ օրը առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ, որպեսզի խոցեն պայմանական հակառակորդի ռազմանավերը, որոնք գտնվում են 1800 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում:
«Մեծ մարգարե 15» անվանումը կրող զորավարժություններն ամենամյա են, որոնք իրենց մեջ ներառում են նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով տարբեր օպերացիաներ: