16 / Հունվար / 2021 : 18-57

Apple-ը ծալովի էկրանով iPhone-ի մշակում է սկսել 

Ամերիկյան Apple ընկերությունը ծալովի էկրանով սմարթֆոնի նախագծում է սկսել: Ինչպես տեղեկացնում է Bloomberg ընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրին, ներկա փուլում աշխատանքը կենտրոնացված է էկրանների ստեղծման վրա, և ծալովի iPhone-ի նախատիպը դեռ պատրաստ չէ:

Գործակալության փոխանցմամբ, ծալովի «այֆոնը», հավանաբար, շուտ չի հայտնվի, կարող է նույնիսկ ընդհանրապես չհայտնվել:

Ընկերությունը ներկա պահին կենտրոնանում է տարեվերջին նախատեսված շնորհանդեսի ժամանակ ցուցադրվելիք iPhone-ի և iPad-ի ուղղությամբ:

 

Դիտվել է 15777անգամ
Վերջին լուրեր