16 / Հունվար / 2021 : 20-14

 Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի հետագա աշխատանքը», – ասված է Ալիևի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Էրդողանը շեշտել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ադրբեջանին: Ալիևը երախտագիտություն է հայտնել դրա համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հունվարի 15-ին հայտնել էր, որ դիտորդական կենտրոնում ծառայելու են 60-ական զինվորականներ Ռուսաստանից և Թուրքիայից:

Դիտվել է 14502անգամ
Վերջին լուրեր