15 / Ապրիլ / 2020 : 15-51

Ինչպե՞ս ձեռք բերել Էլեկտրոնային բժշկական գրադարանի անվճար քարտեր. ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի պարզաբանումը 

Ռուսաստանյան «ГЭОТАР-медия»-ի և ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի համագործակցության արդյունքում  մեր ընթերցասեր հասարակությանը   ևս մեկ բժշկական գրադարանից առցանց օգտվելու հնարավորություն է ընձեռվել: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանից, իրենք այժմ հատկացնում են «Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր: Դրանք  բացառապես անվճար են և տրվում են բոլոր ցանկացողներին: 

Հատկացվող անհատական կոդերի միջոցով ցանկացած վայրից ու ցանկացած ժամանակ ընթերցողը կարող է մուտք գործել էլեկտրոնային գրադարանի լայնամասշտաբ շտեմարան` ստանալով հնարավորություն օգտվելու  բազմատեսակ մենագրություններից, ազգային և կլինիկական ուղեցույցներից, գործելակարգերից, գունավոր ատլասներից, մեթոդական ձեռնարկներից, բազմաթիվ ամսագրերից և այլ մասնագիտական գրականությունից: 

Մանրամասների համար կարող եք մուտք գործել  ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝

http://www.medlib.am/ կամ գրել ֆեյսբուքյան էջին`տրամադրելով կոնտակտային տվյալներ։

Author's cover photo
Ամսաթիվ 15 / Ապրիլ / 2020 : 15-51
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 14700անգամ
Վերջին լուրեր