17 / Հունվար / 2021 : 20-09

Կալիֆոռնիայում հեռացրել են «Սպիտակների կյանքերը կարեւոր են» գրառմամբ պաստառը՝ անվանելով այն ռասիստական

Շաբաթ Հյուսիսային Կարոլինայի Յունիոն Սիթի քաղաքի իշխանությունները հանձնարարել են հեռացնել «Սպիտակների կյանքերը կարեւոր են» գրառմամբ պաստառը՝ անվանելով այն ռասիստական եւ «վանդալիզմի նողկալի ակտ», հաղորդում է Fox News-ը:

«Քաղաքը նողկանք է ապրում վանդալիզմի այդ զզվելի գործողության կապակցությամբ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ ԱՄՆ-ի Կապիտոլիումի տարածքում անկարգություններից հետո»,-ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ:

Սեւ գրառմամբ սպիտակ պաստառը կախել էին քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում՝ երկու սյուների արանքում, սակայն այն հեռացվել էր կարճ ժամանակ անց, երբ քաղաքի պաշտոնյաները տեղեկացել էին այդ մասին:

Միջադեպի կապակցությամբ ոստիկանություն բողոք է ներկայացվել:

Դիտվել է 5340անգամ
Վերջին լուրեր