Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2021 : 11-15

«Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանին շուտով դուրս կնետեն»․ Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է ապստամբների «ռազմական խնամակալության» ներքո և շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանությունից դուրս կնետվի», հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։

«Էրդողանը ներկայում գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամքի ներքո»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։

«Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանին շուտով դուրս կնետեն։ Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «Ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,-հավելել է նա։

Նշենք, որ 2016-ին Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալուց և վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Դավութօղլուն 2019-ի դեկտեմբերին հիմնել է «Ապագա» կուսակցությունը։

Դիտվել է 152883անգամ
Վերջին լուրեր