18 / Հունվար / 2021 : 17-57

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշեց Նաղդալյանը:

ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը այլ երկրների ղեկավարներ չեն հրավիրվել: Միջոցառմանը մասնակցելու են միայն ԱՄՆ-ում օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարները։ Երդմնակալության կարգը թույլ չի տալիս այլ երկրների ղեկավարների մասնակցություն, դրան կարող են ներկա գտնվել միայն դեսպանները։

Թրամփը ևս հայտարարել է դրան չմասնակցելու իր մտադրության մասին:

Դիտվել է 8578անգամ
Վերջին լուրեր