Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինծառայողների թիվը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհվել է 2855 ադրբեջանցի զինծառայող, 50-ն անհետ կորած է համարվում:
«Ներկայացնում ենք մինչեւ հունվարի 18-ը հուղարկավորված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումները եւ ծննդյան ամսաթիվը, ինչպես նաեւ 50 զինծառայողների, որոնք անհետ կորած են համարվում:
Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման եւ նույնականացման ուղղությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: