19 / Հունվար / 2021 : 11-53

 Մելանյա Թրամփը Սպիտակ տունը լքելուց առաջ հրաժեշտի ուղերձ է հղել (տեսանյութ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տունը լքելուց օրեր առաջ հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ «իր համար որպես առաջին տիկին Միացյալ Նահանգներին ծառայելը մեծագույն պատիվ էր»։ 

«Վերջին չորս տարիներն անմոռանալի էին։ Այժմ, երբ Դոնալդ Թրամփի հետ հեռանում ենք Սպիտակ տնից, մտածում եմ իմ սրտում տեղ գտած բոլոր մարդկանց մասին, նրանց սիրո, հայրենասիրության և վճռականության անհավատալի պատմությունների մասին»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը։

 «Սպիտակ տուն ոտք դնելուց անմիջապես հետո գիտակցել է այն պատասխանատվությունը, որն ունեցել է որպես մայր, այն է՝ խրախուսել, ուժ տալ և ուսուցանել բարության արժեքները»,- իր խոսքում նշել է Մելանյա Թրամփը։

«Խանդավառություն դրսևորեք ամեն գործում։ Բայց միշտ հիշեք, որ բռնությունը հարցի լուծում չէ և երբեք չի կարող արդարացվել»,- ասել է նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով հունվարի 6-ին իր ամուսնու՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը։

Հեռացող նախագահն ու նրա կինը չեն մասնակցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։

Իր ուղեձում նա հիշատակել է իր ամուսնուն, հարգանքի տուրք է մատուցել զինվորականների ընտանիքներին և առողջապահության ոլորտի աշխատողներին։

Դիտվել է 8882անգամ
Վերջին լուրեր