19 / Հունվար / 2021 : 12-25

Սահարայում ձյուն է տեղացել (լուսանկարներ)

Աշխարհի ամենաշոգ անապատում՝ Սահարայում, ձյուն է տեղացել:

 Այս մասին հայտնում է NY Post-ը:

Բնության այս արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Քարիմ Բուչետատան։

Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։

 

 

Տարածաշրջանն այս տարի ականատես է մի շարք եղանակային անոմալիաների:

 

Ձյան շերտը ծածկել է Սաուդյան Արաբիայի այն հատվածները, որտեղ գրանցվել է մինչև 28 աստիճան ջերմաստիճան՝ Ֆարենհայտի սանդղակով (-2.22 Ցելսիուսի սանդղակով), ինչն անսովոր ջերմաստիճան է այս տարածաշրջանի համար:

 

 

Նշվում է, որ անապատային թագավորությունում շոգ սեզոնի ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 122 աստիճանի (50 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով), բայց այս ամիս ջերմաստիճանը իջել է ռեկորդային 32 աստիճանից էլ ցածր (0 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով):

 

 

 

Նշենք, որ ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։

Դիտվել է 17284անգամ
Վերջին լուրեր