19 / Հունվար / 2021 : 15-49

Ալիևն Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում:

Մամուլի ծառայությունում նշել են, որ հրամանագրի համաձայն ստեղծված ներկայացուցչությունները ղեկավարում են «Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչները, որոնք իրենց պաշտոնին նշանակվում և ազատվում են պետության ղեկավարի կողմից և ենթարկվում են անմիջապես նրան»:

 

Դիտվել է 20938անգամ
Վերջին լուրեր