19 / Հունվար / 2021 : 17-19

Ադրբեջանը սեպտեմբերին շահագործման կհանձնի դեպի Շուշի տանող ճանապարհը (լուսանկարներ)

Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունն ընդլայնում է Շուշի տանող ճանապարհն ու շարունակում դրա շինարարական աշխատանքները` համաձայն երկրորդ տեխնիկական աստիճանի, հայտնում է minval.az լրատվականը:

Ըստ գործակալության հաղորդագրության՝ ճանապարհն ունի 101.5 կիլոմետր երկարություն:

Այն ընդլայնվել է երկու ամսում և սեպտեմբերին նախատեսվում է ավարտել երկկողմանի ճանապարհի շինարարական աշխատանքներն ու այն շահագործման հանձնել:

Դիտվել է 47922անգամ
Վերջին լուրեր