19 / Հունվար / 2021 : 18-55

Ալիևին առաջարկել են Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական խորհուրդը (թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) առաջարկել է 2022 թվականին Ղարաբաղի Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այդպիսի առաջարկով է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է РИА Новости-ին։

Կազմակերպությունը ամեն տարի հայտարարում է թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:

«Առաջարկում ենք Շուշի քաղաքը հայտարարել այդպիսի 2022 թ., այնտեղ անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Սա կարևորելու է Շուշի քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար:

Եթե թույլ տաք, մենք կսկսենք այս աշխատանքը, 2022-ին Շուշիում կանցկացնեինք մոտ 20 միջոցառում:

Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշին կվերականգնի իր նախկին տեսքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտվել է 8102անգամ
Վերջին լուրեր